Գարի Նեւիլը հավանում է Հենրիխ Մխիթարյանի խաղը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը միակ ու հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղը սկսում է ավելի շատ դուրս գալ ինձ: Հավանում եմ Հենրիխ Մխիթարյանի խաղը, ինչպես նաեւ Անտոնի Մարտիալի խաղը վերջին երկու շաբաթների ընթացքում: Թիմի խաղում դարձյալ արագություն է նկատվում»,- Նեւիլի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել 29-րդ րոպեին եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 87 տոկոսը: