Աննա Բաբայանը` իր իսպանա-հայկական ընտանիքի Ամանորի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում Բարսելոնայում բնակվող մոդել Աննա Բաբայանը պատմել է իր իսպանա-հայկական ընտանիքի ամանորյա ավանդույթների ու տոնական այլ մանրամասների մասին:
«Մեր տանն արդնե իսկ ամանորյա տրամադրություն է տիրում: Մեծ ոգեւորությամբ սպասում ենք Սուրբ ծնունդին ու Նոր տարվան: Որպես ավանդույթ` ամեն տարի Սուրբ ծնունդը նշում ենք ամուսնուս ծնողների հետ, նրանց տանը` Մադրիդում, դե իսկ Ամանորի գիշերը այստեղ կգան ծնողներս ու միասին կնշենք մեր Բարսելոնայի տանը»,- պատմեց Աննան ու խոսեց իսպանական ավանդույթների մասին.
«Այստեղ ավելի շատ նշվում եւ կարեւորություն է տրվում Սուրբ Ծննդյան տոնին: Ամանորը նշում են միայն դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Բացի դա, այստեղ Նոր տարվա հետ կապված հատուկ օր է հունվարի 6-ը,այդ օրն էլ երեխաները ստանում են իրենց նվերները: Նրանք մեզ նման երկար չեն նշում Ամանորը: Այստեղ Նոր տարվա գիշերը 12-ը խփելուն մեկտեղ ուտում են խաղողի 12 հատիկ ու ամեն հատիկի հետ մեկ երազանք են պահում: Ինձ երբեք չի հաջողվում այդքան արագ ուտել ու հետն էլ երազանք մտապահել, քանի որ դա պետք է անել ամեն սլաքի զարկի հետ»,- ժպիտով պատմեց մոդելը:
Շարունակությունը` այստեղ: