Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը վիրահատությունից հետո շարունակում է մարզումները
СпортՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Թոմասյանը չի հեռանա մեծ սպորտից և կշարունակի մարզումները:
«Թովմասյանը դեռ նոր է սկսում մարմնամարզությունում իր ուղին: Նրա մոտ վիրահատությունը լավ է անցել և շարունակում է մարզվել դահլիճում: 90 տոկոսով էլ ոտքը վերականգնվել է: Նա իրեն ցույց տալու հնարավորություն կունենա Դոհայում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում: Նա շատ բան ունի անելու և ապացուցելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: