Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 30 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին պղնձի խտանյութի արտադրության ծավալները կազմել են 326.2 հազար տոննա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 30 տոկոսով:
Ըստ պաշտոնական վիճակագրության աճել են նաև մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտադրության ծավալները: Մոլիբդենի խտանյութի արտադրությունը կազմել է 8 հազար 885 տոննա` աճելով 1.1 տոկոսով: Ֆերոմոլիբդենի արտադրությունն աճել է 11.4 տոկոսով`2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմելով 5 հազար 262 տոննա:
12.5 տոկոսով ավելացել են կոնվերտորային պղնձի արտադրությունը` կազմելով 10 հազար 361 տոննա:
Միևնույն ժամանակ 3.7 տոկոսով նվազել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը` կազմելով 23 հազար 845 տոննա: