Երեւան-Մեղրի ճանապարհին «Նիսանը» 10 մետր գլորվել է ձորը
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի 18 AA 001 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի: