Դոլարի վերելքը կանգ առավ, փոխարենը եվրոն թանկացել է 5,5 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 484.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.39 դրամ (աճել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.80 դրամ (աճել է 5.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.94 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 262.53 դրամ, ոսկի՝ 18,001.55 դրամ, պատին՝ 14,419.46 դրամ։