Թայվանում հարսը խորանի առջեւ է կանգնել վեց կիլոմետր երկարությամբ հարսնաքողով
LifestyleՉինացի գործարար Չժեն Յուեցայը, որը Թայվանում գլխավորում Է հյուրանոցային բիզնեսի տեղական ընկերությունների մեկի տնօրենների խորհուրդը, իր դստեր համար պատրաստել Է արտասովոր հարսանեկան նվեր՝ վեց կիլոմետր երկարության հասնող հարսնաքող: Ինչպես հայտնել Է «Նանֆան դուշիբաո» թերթը, որպեսզի հարսը կրի զգեստապահարանի այսչափ երկար իրը, հարկ Է եղել մոբիլիզացնել 560 մարդու:
Ներկայում պարզվում Է՝ կարող Է արդյոք գործվածքի այս վեցկիլոմետրանոց կտորը հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում: Հարսի հոր կարծիքով՝ որը հարսնաքողի համար վճարել Է ավելի քան 1 մլն յուան (ավելի քան 145 հազար դոլար), շանսեր կան:
«ՉԷ որ դրա վրա զուր չեն աշխատել լավագույն դիզայներները, իսկ հետո երեք ամսվա ընթացքում ձեռքով կարել վեց դերձակներ»,-ասել Է ձեռնարկատերը:
Նրա խոսքով՝ այդ կերպ ինքը ցանկանում Է պատմության մեջ թողնել իր դստեր «սիրո առավել նկատելի վկայությունը», որի ամուսնությունը պետք Է դառնա նույնքան երկար, որքան հարսանեկան քողը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: