Հանձնաժողովը քննարկել է երեք դպրոցի սեյսմակայուն շինարարության նախագծային առաջադրանքները
ОбществоՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող (ուժեղացվող) շենքերի և շինությունների նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Նիստը վարել է Արմեն Ղուլարյանը, մասնակցել են հանձնաձողովի անդամներ ինչպես կոմիտեի աշխատակազմից, այնպես է՝լ այլ մարմիններից:
Քննարկման հիմնական թեման ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մշակված երեք` Գավառի N2, Եղեգնաձորի N1 և Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոցների նախագծային առաջադրանքների լրամշակված տարբերակներն էին: Աշխատանքային խմբի անդամները, քննարկելով ներկայացված նախագծային առաջադրանքները, որոշ դիտողություններ և առաջարկություններ են ներկայացրել նախագծողներին, որոնք հաշվի առնելով, առաջիկայում կլրամշակվեն նախագծերը, կներկայացվեն քննարկման, այնուհետ` փորձաքննության:
Տեղեկացնենք, որ վարկային պայմանագրի համաձայն ծրագրի շրջանակներում առաջիկայում կառուցվելիք դպրոցների թիվը 8-ն է»: