London Chess Classic. Լեւոն Արոնյանի չորրորդ անընդմեջ ոչ ոքին
СпортLondon Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Արդեն 20-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր: Միանձնյա առաջատար, ամերիկացի Ուեսլի Սոն սպիտակներով միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ ունի 3.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում անգլիացի Մայքլ Ադամսին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, Ուեսլի Սոի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կանցկացվի 9 տուր: Վերջին տուրը դեկտեմբերի 18-ին է:
London Chess Classic, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) ՝ չի ավարտվել
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ չի ավարտվել