Ինչպիսին է այսօր «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Աննա Խանչալյանը
Lifestyle2013 թվականին երբ մերկնարկեց Հայաստանի ձայնը 2 նախագիծի հայտագրումը Աննան «Արի տուն» ծրագրի շնորհիվ Հայաստանում էր։ Նա հայտագրվում է մրցույթին և անցնում «կույր լսումներ»ի փուլ:Հանդես է գալիս հոկտեմբերի 13-ին «կույր լսումներ» փուլին, որտեղ նա կարողանում է պտտեցնել 4 մարզիչներից 3-ին՝ Հայկոյին, Քրիստինե Պեպելյանին ևՇուշան Պետրոսյանին: Մարզիչներից նա ընտրեց Հայկոյին, սակայն նոյեմբերի 9-ին «մենամարտ» փուլում Հայկոն առաջնությունը տվեց Աննայի մրցակցին Արմեն Հովհաննիսյանին, սակայն Քրիստինե Պեպելյանը «գողացավ» Աննային և նա պայքարը շարունակեց Քրիստինեի թիմում։ Դեկտեմբերի 7-ին «նոկաուտ» փուլում նա «նոկաուտի» ենթարկեց Ասահիտ Պետրոսյանին, և հայտնվեց գալահամերգների փուլում։Դեկտեմբերի 29-ն եզրափակչում նա ստացավ քվեների մեծամասնությունը և ճանաչվեց «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող:









