Բոլոր ջանքերը ներդնելու ենք բասկետբոլի հավաքականը լավ նախապատրաստելու համար. նախարար
СпортԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն ի սկզբանե այլ նպատակի է ծառայել:
«Ուրարտու» բասկետբոլային ակումբի նպատակն ի սկզբանե եղել է այլ բան: «Ուրարտու»-ն մարտունակ թիմ չէր: Դա էր խնդիրը: Ակումբը բասկետբոլիստների նկատմամբ ֆինանսական պարտք և պահանջ չունի: Այդ ակումբի հիմնական նպատակը հավաքականի բասկետբոլի մրցումային փուլին նախապատրաստելն է: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք բասկետբոլի հավաքականը լավ նախապատրաստելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցե րի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Օրեր առաջ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտարարեց այն մասին, որ դադարեցնում ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում: