Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է համապատասխան պարտականություն ապացուցել, որ պաշտոնատար անձն ունի գույքի էական ավելացում. Ա. Հովհաննիսյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկվում է ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով:

«Ակնհայտ է, որ մենք խոսում ենք ապօրինի հարստացման եւ դրա քրեականացման մասին: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է ապօրինի հարստացմանը վերաբերող դրույթը եւ խոսվում է դրա քրեականացման մասին, նշվում է, որ յուրաքանչյուր պետություն իր Սահմանադրության եւ իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի քրեական իրավախախտում ճանաչվի ապօրինի հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ»,-  ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կատարվում են հենց ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի դրույթների հիման վրա:

Նախարարը մանրամասնեց, որ ապօրինի հարստացումը դրսեւորվում է պաշտոնատար անձի գույքի էական ավելացմամբ կամ պարտավորությունների էական նվազմամբ: «Ընդ որում, այստեղ խոսքը գնում է էական չափերի մասին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում խոսքը գնում է նվազագույն աշխատավարձի շեմը գերազանցող կամ միջինացված գումարի մասին, որի համար հետեւյալ հիմնավորումն է բերվում՝ իրավապահ մարմինները չպետք է իրենց ջանքերը փոշիացնեն, մանր խախտումների հետեւից գնալով, դրա համար միշտ սահմանվում է որոշակի չափ: Օրինակ, Սլովակիայում այդ չափը նվազագույն աշխատավարձի հազար հինգ հարյուրապատիկն է, որը շուրջ 500 հազար եվրոյին համարժեք գումար է: Հայաստանի Հանրապետությունում մենք դա սահմանել ենք հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր եւ ամենաստորին պաշտոնը զբաղեցնողների աշխատավարձի միջին թվաբանականը 6 ամսվա կտրվածքով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձավ նաեւ ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտին: «Այս առումով մենք ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտ համարել ենք պաշտոնյային կամ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտին: Խոսքը պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված որոշ անձինք են»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Նախարարը նշեց, որ ապօրինի հարստացման հանցակազմի համար որպես պատիժ սահմանվել է ազատազրկումը եւ որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում: Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի հարստացման հանցակազմի համար սանկցիան հիմնականում այս երկու պատժատեսակներն են:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ապօրինի հարստացման առումով ապացուցման բեռի եւ անմեղության կանխավարկածի հարաբերակցությանը: «Այստեղ յուրաքանչյուր պետություն պետք է ելնի իր իրավական համակարգի առանձնահատկություններից: Հայաստանի Նոր Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը, սակայն իրականում կան իրավիճակներ, երբ ապացուցման բեռը պետք է դրվի ոչ թե համապատասխան մարմնի, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա: Մենք այս առումով փորձել ենք ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է համապատասխան պարտականություն ապացուցել, որ պաշտոնատար անձն ունի գույքի էական ավելացում կամ պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատսխանում նրա հայտարարագրած օրինական եկամուտներին: Սա անչափ կարեւոր է անմեղության կանխավարկածի համահունչ լինելու առումով: Երբ վարույթն իրականացնող մարմինը կարողանում է ապացույցներ ներկայացնել, որ պաշտոնատար անձը ունի գույքի ավելացում, որը չի համապատասխանում նրա օրինական եկամուտներին, այդ դեպքում արդեն պաշտոնատար անձը, պահպանելով անմեղության կանխավարկածի իր իրավունքը, կարող է ներկայացնել հակառակ ապացույցներ, որ գույքի ավելացումը տեղի է ունեցել իր օրինական եկամուտների հաշվին, որը ինքը, գուցե, հայտարարագրած չի եղել: Մենք այստեղ մեկ այլ օրենքի նախագիծ էլ ենք պատրաստել, որով վարչական կամ քրեական պատասխանատվություն ենք սահմանել օրինական եկամուտը չհայտարարագրելու համար: Այսինքն, վարույթը իրականացնող մարմնի վրա դրվում է ապացուցման բեռը, որ պաշտոնատար անձն ունի իր օրինական եկամուտներին չհամապատասխանող գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, իսկ պաշտոնատար անձը ունի երկու տարբերակ՝ լռել, որի իրավունքը նրան տրված է Սահմանադրությամբ կամ ներկայացնել հակառակ ապացույցներ: Վարույթը իրականացնող մարմինն էլ պետք է ունենա բավարար ապացույցներ, որպեսզի պաշտոնատար անձի լռելու դեպքում կարողանա շարունակել դատավարությունը»,- պարզաբանեց նախարարը:

Նա հավելեց, որ ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу