Վարդենյաց լեռնանցքից ճանապարհաշինարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները
ОбществоՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհը դեկտեմբերի 14-ի առավոտվանից փակ է մնում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, ճանապարհը փակվել է Վարդենյաց լեռնանցքում տեղացած առատ ձյան, բքերի եւ թույլ տեսանելիության պատճառով:
Ցերեկային ժամերին ճանապարհաշինարարները կարողացել են ձյան արգելափակումից դուրս բերել 3 ավտոմեքենա՝ իրենց ուղեւորներով:»Ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներն առայժմ անհնար են, քանի դեռ ձյան տեղումները եւ բքերը չեն դադարել: Ձյան շերտն արդեն անցնում է մոտ կես մետրը»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ խաչատրյանի ներկայացմամբ՝ դեկտեմբերի 14-ի ժամը 21.30-ի դրությամբ ձյուն է տեղում մարզի գրեթե բոլոր տարածքներում, տեÕ ²-տեղ այն ուղեկցվում է բքերով, բայց ճանապարհաշինարարներին առայժմ հաջողվում է ապահովել ճանապարհների անցանելիությունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի: