Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհներն առնվազն 5 ժամ փակ կլինեն
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը և Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ավտոճանապարհի Ախուրյան-Աշոցք հա տվածը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, առնվազն 5 ժամ այդ ճանապարհահատվածները փակ կլինեն։
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։