Քիմ Քարդաշյանի ընկերները խորհուրդ են տալիս աջակցել Քանյեին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո
LifestyleՀերթով պատմենք, այլապես այս ընտանիքը մեզ վերջնականապես կգժվեցնի։ Երկու օր առաջ Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մոտից փախել էր Նյու Յորք։ Հայտնի է, որ 39-ամյա ռեփերը, որ աստիճանաբար ուշքի է գալիս նյարդային խանգարումից հետո, խնդրել էր հանդիպում Դոնալդ Թրամփի հետ ու ստացել նման հնարավորություն։

Բացի դրանից Twitter-ում ռեփերը հրաժարվել էր իր նախորդ՝ #Kanye2020 հեշթեգից, որը հայտնվել էր այն պահին, երբ Ուեսթը հայտնել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Երաժիշտը այն փոխարինել է #Kanye2024–հեշթեգով։ Հանդիպման ժամանակ Քանյեն մերկ լուսանկարներով գիրք է նվիրել Թրամփին։

Թրամփն իր հերթին ռեփերին նվիրել էր Time ամսագիրը, որի շապիկին Թրամփն է պատկերված ու գրված է «Տարվա մարդ»։

Սակայն սա դեռ ամենը չէ։ People–ի աղբյուրները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը, որն աջակցում էր Հիլարի Քլինթոնին, հավանություն չի տվել Թրամփի հետ ամուսնու հանդիպմանը։

«Քիմը հենց սկզբից դեմ էր, որ Քանյեն Լոս Անջելեսից Նյու Յորք մեկներ, քանզի կարծում է, որ ամուսինը պետք է հանգստանա տանը, քանի դեռ բոլորովին չի ապաքինվել։ Բայց Քանյեն մեկնել էր իր բժիշկների հետ, եւ այդ կապակցությամբ Քիմն այլեւս չէր անհանգստանում։ Սակայն նա բարկացել է՝ իմանալով, որ Քանյեն հանդիպել է Թրամփի հետ։ Ընկերները նրան խորհուրդ են տալիս դիմանալ եւ չմտածել ապահարզանի մասին։ Նրա ընկերներն ասում են, որ հիմա զույգը ծանր շրջան է ապրում, բայց նրանք պետք է սովորեն միմյանց ընկալել այնպիսին, ինչպիսին կան»,– ասում են ինսայդերները։