Քրիստեն Ստյուարտին նկատել են կապտած դեմքով ու վերքերով պատված ծնկներով (ֆոտո)
LifestyleԴերասանուհի Քրիստեն Ստյուարտին նախօրեի առավոտյան նկատել են կապտած դեմքով ու վերքերով պատված ծնկներով ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում։
26-ամյա Քրիստենը եղել է իր նոր ընկերուհու՝ մոդել Ստելլա Մաքսվելի հետ։ Քրիստենը սկզբում կրում էր կարճ շորտեր, որով ակնհայտ երևում էր ոտքերի վերքերը, այնուհետ փոխել է հագուստը ու կրել ճղճղված ջինսեր։
Չնայած դերասանուհին կրում էր ակնոցներ, սակայն երևում էին նաև աչքերի հատվածում ու ճակատին առկա քերծվածքներն ու կապտուկները։
Սակայն, պարզ չէ, թե որտեղ և ինչպես է Քրիստենն ստացել այս մարմնական վնասվածքները։



