Դավիթ Լոքյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
ЭкономикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորման ենթակա ներդրումային ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին: Զեկուցվել է աշխատանքների ընթացքը: