Անրի. Միշտ Մխիթարյանի երկրպագու եմ եղել
СпортԼոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին պատմել է, որ միշտ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն է եղել:
«Եթե պատրաստ չես այս առաջնությանը, դա վատ նշան է: Տեսել ենք «Բորուսիայից» հեռացող բազմաթիվ ֆուտբոլիստների, ովքեր Անգլիայում չեն ցուցադրել իրենց խաղը: Նրանցից շատերը վերադարձել են Դորտմունդ:
Մխիթարյանը լավ չմեկնարկեց, քանի որ դա բնական է: Պետք է սովորես լիգային, նոր միջավայրին, նոր համակարգին, նոր թիմակիցներին: Այժմ նա շատ ավելի լավ տեսք ունի: Հենրիխը հասկացավ, թե ինչ է անհրաժեշտ:
Անձամբ միշտ երկրպագել եմ Մխիթարյանին: Նա կարող է անցնել մրցակիցների միջով, միշտ միտված է գոլին և կարող է փոխանցում կատարել: Պետք է ժամանակ տաք նրան հարմարվելու համար և այնպիսի տպավորություն է, որ նա պատրաստ է Պրեմիեր լիգային»,- Անրիի խոսքը մեջբերում է «Sky Sports News»-ը: