«Բելառուսը և ՌԴ-ը միայն միասին կկարողանան հակազդել սպառնալիքներին». Լուկաշենկո
Международные новостиԲելառուսը և Ռուսաստանը միայն միասին կկարողանան հակազդել բոլոր սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք մեզ չենք զատում Ռուսաստանի Դաշնությունից: Միայն միասին, միայն համատեղ գործունեությամբ, միայն բոլոր սպառնալիքներին միասին հակազդելու դեպքում մենք կարող ենք դիմակայել ու ապրել»,-ասել է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 13-ին Մինսկում հանդիպում ունենալով Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ:
Բելառուսի նախագահն այն կարծիքին է, որ դրա վկայությունը կարող են լինել Ուկրաինայի իրադարձությունները: «Դրա վկայությունն են մեր հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Ով կարող էր մտածել, որ նման բան ընդհանրապես կարող է լինել: Այն, ինչ ես ասացի, ակտուալ է և, կարծում եմ, մենք Ռուսաստանի հետ միասին եղել ենք և կլինենք»,-ընդգծել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը պետք է դառնա տնտեսությունը: «Եթե մենք նորմալ առաջ շարժվենք առևտրատնտեսական բնագավառում, ապա ոչ մի փոթորիկ ու մրրիկ մեզ չի վախեցնի»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: