Դոլարը թանկացել է
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 412.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 523.1 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով` կազմելով 10.21 դրամ։ Բրիտանական ֆունտÕ « փոխարժեքն աճել է 1.75 դրամով և կազմել 663.85 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 13-ին կազմել է 16 հազար 166.99 դրամ, արծաթի գինը՝ 228.91 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 657.7 դրամ։