Քիմ Քարդաշյանը նորից է հերքել ապահարզանի մասին լուրերը
LifestyleԱյս շաբաթը լարված էր Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի համար։ 39-ամյա ռեփերը Նյու Յորքում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ, իսկ Քիմն առաջին անգամ Փարիզի կողոպուտից հետո գրառում էր կատարել սոցցանցերում։ Հետո 36-ամյա հայուհին եղել էր սուրբծննդյան երեկույթում։

Եվ ահա այդ ամենի ֆոնին համացանցում նորից հայտնվել են զույգի ապահարզանի մասին լուրերը։
Քիմ Քարդաշյանն, անխոս, լուրջ չի ընդունում այդ շշուկները եւ E! News–ի ինսայդերների միջոցով հայտնել է, որ դրանք առնվազն ծիծաղելի են։

«Եթե նրանք միասին չեն հայտնվում, դա չի նշանակում, որ նրանց մոտ ամեն բան վատ է։ Քանյեն վերադարձել է Նյու Յորքից եւ արդեն առանձնապես բժիշկների օգնության կարիքը չունի։ Նա Քիմի կողքին է, որը խնամում է ռեփերին Բել Էյրի նրանց առանձնատանը։ Քանյեն շատ նախագծեր ունի, հատկապես, որ Թրամփն ուզում է՝ Քանյեն աշխարհիկ ելույթներում դեսպանի պես լինի, որը հայտնվում է միջոցառումների ժամանակ։

Քիմն ու Քանյեն միասին են, նրանք մտադիր չեն բաժանվել։ Նրանք շատ ծանր տարի են ունեցել, բայց նրանք հաղթահարում են բոլոր դժվարությունները։
Պետք չէ ամուսնալուծության մասին ենթադրություններ անել, եթե լրագրողները նրանց միասին չեն նկարում»,– ասել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։