ՓՄՁ գործարար միջավայրի բարեփոխումների համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ և կգործարկվի նորարարական կայք
ОбществоԴեկտեմբերի 15-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջև կնքվել է պայմանագիր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
Ծրագիրը նպատակ ունի նպաստել իշխանության կողմից ՓՄՁ գործարար միջավայրի նկատմամբ տարվող քաղաքականության բարելավմանը, իրականացնելով մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ոչ պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ, հանրային սեմինարներ, աշխատանքային խմբերի հանդիպումներ և, ի վերջո, համապատասխան փաստաթղթերի մշակումներ: Ծրագրի նորարար մոտեցումը նորարարական կայքի մշակումն է (whistle-blowing), որը հնարավորություն կտա գործարարներին գրանցել, ազդարարել կոռուպցիոն և այլ խնդիրները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:
Նախագիծը կբարելավի նաև Բիզնես ասոցիացիաների ասոցիացիաների (BMOs-Business Membership Organizations) գործունեությունը, վերջիններս ձեռք կբերեն պետություն-մասնավոր հատված երկխոսության փորձ ու ազդեցություն և իրենց անդամներին կտրամադրեն նոր ու կատարելագործված ծառայություններ:
Հավելենք, որ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարել էր դրամաշնորհային երկու մրցույթ: ԻՏՁՄ իր կոնսորցիումային գործընկերներ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ հաղթող է ճանաչվել վերոնշյալ միջոցառումների ծրագրով:
Նշված մրցույթները հայտարարվում են «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ֆինանսական միջոցների տարբերակված հատկացման բաղադրիչի ներքո:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների մաս է կազմում: