Կարմիր աքաղաղի տարվա սիրային հորոսկոպը․ ինչպես գտնեք ձեր սերը 2017-ին
LifestyleTert.am-ը գրում է.
Առողջ ու ամուր հարաբերություններ ունենալու համար պետք է հոգ տանել միմյանց մասին, ինչպես նաև հաշվի առնել աստղերի դիրքն ու կարծիքը։ Աստղերը մեծ նշանակություն ունեն հարաբերություններում և կարող են նպաստել կամ խոչընդոտել դրանց ընթացքին։
Կարմիր աքաղաղի տարում հատկապես՝ պետք է հաշվի առնել աստղագուշակը։ Ահա, թե սիրային հարցերում ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին։
Խոյ: Կարմիր աքաղաղի տարում Խոյերին նոր զգացմունքներ են սպասվում։ Սերը կարող է մարել ու կրկին բոցավառվել։ Նրանց սպասվում են խաբված պահեր, կիրք և ի վերջո երջանկություն։
Ցուլ: Ցլերը պետք է ուշադիր լինեն իրենց ընկերների նկատմամբ։ Մեծ հավանականություն կա, որ նրանց ընկերներից մեկը սիրահարված է նրանց և շատ լուրջ մտադրություններ ունի։ Իսկ արդեն սիրահարված Ցլերը պետք է զգույշ լինեն, քանի որ կարող են կորցնել իրենց սիրեցյալին՝ սեփական պարզամտության պատճառով։
Երկվորյակ: Երկվորյակները պետք է ավելի խիզախ ու համարձակ լինեն։ Նրանց նոր հարաբերություններ են սպասվում միայն այն դեպքում, եթե առաջինը քայլ անեն ու խոսեն իրենց զգացմունքների մասին։
Խեցգետին: Խեցգետինները նոր հարաբերություններ կունենան։ Դրանք խելքահան կանեն նրանց և հնարավոր է, որ վատ ավարտ ունենան։ Դեռ իրենց սերը չգտած նշանները պետք է ավելի շատ դրսում լինեն, ընկերների հետ հանդիպեն և լավ ժամանակ անցկացնեն։
Առյուծ: Առյուծներն ինչպես տարին սկսեն, այնպես էլ կշարունակեն։ Իրենց երկրորդ կեսի հետ պետք է ավելի նուրբ ու հանդուրժող լինեն։ Դեռ չամուսնացած Առյուծներին նոր հարաբերություններ են սպասվում, սակայն հավանականություն կա, որ դրանք կարճաժամկետ կլինեն։
Շարունակությունը` այստեղ: