Արմավիր-Էջմիածին ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացի է մահացել
ОбществоԱրմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, իրար են բախվել «Վոլվո», 1964 թ. ծնված Սիմոն Խաչատրյանի վարած «Ֆոլքսվագեն», «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով Ս. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևոր՝ 1973 թ. ծնված Նվարդ Բադալյանը տեղում մահացել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: