Բորուսիայի կիսապաշտպան Թորգան Ազար. Իմ եղբայրը հանճար է, իսկ ես՝ ոչ
СпортՄյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Թորգան Ազարը հոգնել է լրագրողների կողմից տրվող հարցերից, որոնք վերաբերում են իր եղբորը՝ Էդեն Ազարին, ով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»:
«Իմ եղբոր մասին նմանատիպ հարցերն ինձ հոգնեցրել են: Կարծում եմ, որ բոլորն էլ գիտեն, թե մեզնից ով է ավելի լավ խաղում: Իմ եղբայրը հանճար է, իսկ ես՝ ոչ:
Ես երբեք նրան չեմ նախանձել: Միշտ ուրախացել եմ նրա նվաճումներով: Բացի այդ, ես շարունակում եմ իմ ճանապարհը ոչ եղբորս ոճով»,- Թորգանի խոսքն է մեջբերում Tribalfootball.com-ը: