Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ խաղին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ են վնասվածքից վերականգնվեղ ֆուտբոլիստները վերադառնալու խաղադաշտ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին:
Դեկտեմբերի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմը կհանդիպի «Վեստ Բրոմվիչին», որի դեմ արտագնա խաղին Մխիթարյանը չի հայտավորվել: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում եւ արդեն բաց է թողել մեկ հանդիպում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: