Հրդեհ երեւանյան բնակարանում. այրվել է նկարչական սրահը
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 17-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 4 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության առաջին հարկում գտնվող նկարչական սրահում (վարձակալ` Ս. Բ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել 20.35-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), 2-րդ հարկի պատերի (մոտ 1 քմ) և հատակի (մոտ 4 քմ) փայտյա կառուցատարրերը: