Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրասնպորտային միջոցների համար
ОбществоՎրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ի ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրասնպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, դեկտեմբերի 18-ի ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:
Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: