Կինը և կնիկը տարբեր հասկացություններ են
АналитикаՄի հայտնի լրագրող, ով երբեմն ընկալվում է կանացիության դասական դրսևորում, օրերս հյուրընկալել էր մի կնկա, ով համապատասխանում է այդ բառի բուն բաղադրիչների հիմնական մասին: Մինչ զրույցի բուն բովանդակությանն անդրադառնալն ու ըստ էությանն քննարկելը, տիկին Սիրանույշին կուզեինք անել հռետորական հարցադրում, արդյո՞ք Ձեզ հաճելի էր լսել այդ գռեհկաբանությունը: Հայկական իրականության մեջ բազմաթիվ վատ իրողություններ, դա որևէ մեկը չի ժխտում: Բայց երբ հայհոյում ես բոլորին ու ամեն ինչը ու անում ես դա անխտիր փողոցային ամենագռեհիկ լեզվով, անկախ սեռից, դառնում ես խուժան: Երբ թիրախդ ուղղում ես իշխանության դեմ, ինչ-որ առումով հասկանալի է: Կարող ես նեղված լինել օրվա իշխանությունից, կամ կրած լինել որոշակի զրկանքներ:
Սույն կնկա` Արմինե Առաքելյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ նա եղել է հոգեբուժարանում: Թերևս ճշտագույն որոշում է կայացվել նրա մասով: Բայց եթե լսարան ունեցող եթերը խոսք է տալիս նրան, ապա մենք էլ կարող ենք անդրադառնալ այդ խոսքին: Մի կողմ դնելով կնկա մոտեցումները իշխանության վերաբերյալ, գանք նրա պնդումներին ավելի շատ ընդդիմադիր դաշտում հանդես եկող կամ իշխանության հետ առնչություն չունեցող գործիչների նկատմամբ: Ամեն երկրորդ մտքում կպնելով Տեր-Պետրոսյանին, ու մյուս ընդդիմադիրներին, կնիկը փորձում է էժանագին դիվիդենտներ շահել այդ դաշտում: Սակայն ավելի գռեհիկ է, երբ նա բնութագրում է տալիս Ծառուկյանին և նրա գործունեությանը:
Հարցազրույցը դիտելիս ու հեշտոց-առնանդամ կոմբինացիաների անընդհատ հիշատակումը նայելիս, ակամա տպավորություն է առաջանում, որ կնիկը սեռաքաղց է: Կրկնեմ, դա տպավորություն է: Նեղ մասնագետներն ուսումնասիրելով կարող են ավելի լուրջ եզրահանգումների գալ, որոնք գիտության մեջ նոր էջեր կբացեն: Շարունակելով Ծառուկյանի թեման, կնիկը նշում է. «Հենց այն Տանզանիայում առյուծ խփողն ու իր տանը առյուծ պահողը կարծում են, որ իրենց տղամարդկությունն առնանդամի մեջ է․ այդպես չէ: Ես կարդացի, որ Ծառուկյանը գերեզմանները է սկսել նորոգել տալ, խնդրում եմ արցախյան պատերազմի եւ ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներից, թույլ չտալ, որ նրանց գերեզմանները պղծվեն, որովհետեւ սրանք հանցագործներ են, մարդիկ, որ յուրացրել են ազգի հարստությունը, արցախյան պատերազմի եւ ուրիշների արյան վրա են հարստացել: Իրենք վախկոտ են»:
Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանների կառուցման մասին աղմուկը բոլորս ենք հիշում: ՊՆ-ն հայտարարեց անընդհատ տենդերներ ու արդյունքներից զզված ծնողներն իրենք սկսեցին կառուցել զոհվածների գերեզմանները: Հայակական իրականության սոցիալական վիճակի պայմաններում, գերեզման կառուցելը հեշտ գործ չէ, և դա բոլորս գիտենք: Ի՞նչ անի Ծառուկյանը, եթե բարի կամքի դրսևորումով, իշխանական լծակներից ու ռեսուրսներից դուրս, օգնում է այդ ծնողներին: Հիշատակ հարգելն այլ կերպ ինչպե՞ս է լինում: Նման լկտիության մառազմն հասել է այնտեղ, որ անգամ նորմալ վերաբերմունքը և հասարակական տարբեր խմբերին աջակցելը դառնում են քֆուրի առարկա: Ես շատ ուղղակի հասկանում եմ մի պարզ ճշմարտություն, եթե ինչ-որ մեկին հայհոյում ես ու հատկապես իշխանության մաս չկազմող որևէ բարերարի, ապա գոնե նրա արածի մեկ տոկոսի չափով պետք է նպաստ բերած լինես հասարակությանը: Բայց երբ արդեն ինքդ ես պղծում այդ նույն Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը և նրանց անունը քո պիղծ շուրթերով դարձնում ես հայհոյանքի թեմա, ապա գնահատականը պարզ է` խիստ ընդգծված շիզոֆրենիա: Դեռ լավ է, որ հասարակությունը բավականին սթափ է ու տուրք չի տալիս նման տաֆտալոգիկ հորդորներին ու խոսքերին: Այդ ամենը ակնհայտ է նրանց կազմակերպած ակցիաների ժամանակ: Իսկ եթե անգամ, մի ինչ-որ ֆանտաստիկ ժանրում համարենք, որ դու հայրենասեր ես ու պարզապես ինքնաարտահայտման այդ ձևն ես գտել, ապա պետք է փաստենք, որ անցել ես բոլոր ողջախոհության սահմանները և հայտնվել մառազմատիկ ` իրականության հետ կապ չունեցող աշխարհում:
Ինչևէ, ամփոփելով ասվածը, պետք է խորհուրդ տանք, որ սեռական էներգիայի սուբլիմացումը տեղ չպետք է ունենա քաղաքական կամ քաղաքագիտական դաշտում: