Հրդեհ Երեւանում. այրվել է տան տանիքը
ОбществоԵրեւանի Սիլիկյան թաղամասում այսօր` դեկտեմբերի 18-ին, տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից: Ահազանգը ստացվել է ժամը 15:14-ին, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում, այն մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 15:38-ին:
Տան տանիքում այրվել են փայտե կառուցատարեր՝ 5 ք.մ.: