Յայա Տուրե. Մանչեսթեր Սիթին բախտավոր է, քանի որ իր կազմում Սթերլինգի պես հարձակվող ունի
Спорт«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Արսենալի» (2:1) հանդիպման մասին: Խաղի որոշիչ գոլը խփել է «քաղաքայինների» հարձակվող Ռահիմ Սթերլինգը:
«Խաղի ընթացքում մենք ավելացրինք, խաղացինք էլ ավելի ագրեսիվ: Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» տիրեց գնդակին: «Արսենալի» հակագրոհները վտանգավոր էին, սակայն մենք լավ էինք խաղում պաշտպանությունում:
«Մանչեսթեր Սիթին» բախտավոր է, քանի որ իր կազմում Սթերլինգի պես հարձակվող ունի»,- Տուրեի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: