«Հրանտի ընկերներ»-ը Դինքի դատական գործում արդարություն են պահանջում
ОбществоՍտամբուլի արդարադատության պալատում դեկտեմբերի 19-ից 23-ը կանցկացվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության դատական գործի լսումները: «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական դատական նիստից առաջ հավաքվել են արդարադատության պալատի առաջ` պահանջելով բացահայտել սպանության իրական մեղավորներին:
Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անունից հայտարարություն անող Բյուլենթ Այդընը նշել է, որ պետական շատ կառույցներ սպանությունից մեկ տարի առաջ իմացել են, որ նման հանցագործություն է ծրագրվում: Նա ընդգծել է, որ երկար տարիների դատավարությունը ցույց տվեց, որ երկրի ոստիկանության ու հետախուզության ներկայացուցիչները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդել, և նրանցից ոչ մեկը հանցագործությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել: