BlogNews.am-ի ֆոտոռեպորտաժը Ամանորին պատրաստվող Երևանից
LifestyleBlognews.am-ը գրում է.
Քիչ, շատ քիչ է մնում մինչև Ամանոր...13 օր:
Եթե հարցնեք մարդկանց, թե ինչ է նշանակում ամանորյա տրամադրություն, բոլորից կստանաք տարբեր պատասխաններ: Մեկը ուրախանում է, երբ տեսնում է զարդարված տոնածառը, մյուսն ուրախանում է, որ հանդիպելու է բարեկամներին ու ընկերներին, ում տարվա ընթացքում չի հասցրել տեսնել, իսկ երրորդն ուրախանում է, որ 10 օր արձակուրդ է ունենալու և ժամանակ՝ հանգստանալու ու ամանորյա ֆիլմեր դիտելու համար:
Իսկ ամանորյա տրամադրությունն արդեն քաղաքի փողոցներում է, շրջում է բակերում ու խանութներում, թակում մարդկկանց դռներն ու ներս մտնում, վառում լույսերը, զարդարում եղևնիներն ու ժպիտներ բաժանում, երջանկացնում, լցնում սրտերն հավատով ու հույսով, որ կգա նորն՝ իր հետ բերելով միայն երջանկություն, լուսավոր օրեր, սեր ու խաղաղություն:
BlogNews.am-ը շրջել է Երևանի փողոցներով և լուսանկարել տոնին պատրաստվող քաղաքն ու իր բնակիչներին:


























