Նիկոլ Քիդմանը պատրաստվում է հնդիկ տղայի որդեգրել. The Daily Mail
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանն ու իր ամուսինը՝ ավստրալացի քանթրի երաժիշտ Քիթ Ուրբանը, պատրաստվում են դիմավորել իրենց ընտանիքի նոր անդամին՝ որդեգիր երեխային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, զույգը, որը համատեղ ամուսնությունից ունի 2 դուստր, մտադիր է որդեգրել Հնդկաստանից տղա երեխայի: Հայտնի է նաև, որ աստղերն արդեն տվել են համապատասխան գործընթացի մեկնարկը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 49-ամյա Քիդմանը նման որոշում է կայացրել ավստրալական արտադրության վերջին ֆիլմերից մեկում երեխա որդեգրած մոր դերը խաղալուց հետո:
Ավելի վաղ The Daily Mail Australia-ին տված հարցազրույցում դերասանուհին ասել էր, որ այնքան է տպավորվել ֆիլմից, որ չի բացառում անձամբ երեխա որդեգրելու գաղափարը:
Հավելենք, որ կենսաբանական դուստրերից զատ՝ Քիդմանը ևս 2 որդեգիր երեխա ունի: Հայտնի է, որ 1992 և 1995թթ. դերասանուհին իր նախկին ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ որդեգրել է աղջիկ և տղա երեխաների:
Շարունակությունը` այստեղ: