Հայտնի է «Միսս աշխարհ-2016» մրցույթի հաղթողը (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
«Միսս աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին ամերիկյան Մերիլենդ նահանգի MGM National Harbo համալիրում։
Երկրորդ տեղում Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, երրորդում՝ Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։

19-ամյա հաղթողին թագը շնորհել է «Միսս աշխարհ-2015» մեքսիկուհի Միրեյ Լալագունան։
Մրցույթին մասնակցել են 117 գեղեցկուհիներ։








