«Սառցե քաղաք» Երևանի կենտրոնում
Общество«Սառցե քաղաք» Երևանի կենտրոնում
Սիրելի´ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կբացվի «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային քաղաք ծրագիրը։
Առաջին անգամ անցկացվող այս ծրագրի շրջանակում Ազատության հրապարակը վերածվել է հեքիաթային քաղաքի, այցելուները կտեսնեն սառցե քանդակներ, Ձմեռ պապու տնակ, դղյակներ։ «Սառցե քաղաք» ծրագիրը գործելու է մինչև հունվարի 13-ը։