«Ժառանգություն» կուսակցության ներսում «եռյակը» լքելու խոսակցություն չի եղել. «Չկա նման բան, չի եղել նման խոսակցություն»: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ այսօր «Իրավուք» թերթը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել են անհապաղ լքել «եռյակը»: