Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
ОбществоՀանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին այսօր՝ դեկտեմբերի 19-ին: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Հանրապետության Հրապարակի լուսերը վառվեցին առանց արարողության: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ամեն տարի պաշտոնական արարողության ժամանակ սեղմում էր գլխավոր տոնածառի լույսերը միացնող խորհրդանշական կոճակն, այս տարի Հանրապետության Հրապարակ չէր գանցել: Օրերս քաղաքապետարանը հայտարարել էր, որ տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն այս տարի 20 միլիոն դրամով կրճատվել է, ինչի արդյունքում էլ ծրագրից հանվել է լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:
Ժամը 19:00-ին տոնածառի լույսերը միացվեցին, ինչը հրապարակում հավաքվածները ողջունեցին ծափահարություններով: Միաժամանակ միացվեց մայրաքաղաքի արտաքին տոնկան լուսավորությունը, որով էլ ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում, որը կշարունակվի մինչեւ հունվարի 13-ը:
Այսօր նաեւ մեկնարկել է «Սառցե քաղաքը» ամանորյա հեքիաթային ծրագիրը, որն առաջին անգամ է կազմակերպվում Երեւանում: «Սառցե քաղաքը» կառուցված է Ազատության հրապարակում: