Պայե. Ռոնալդուի մասին խոսքերս սխալ են փոխանցել
СпортԼրատվամիջոցներն ավելի վաղ փոխանցել էին, թե Պայեն նշել է, որ արգելում է իր երեխաներին արտասանել Կրիշտիանու Ռոնալդուի ազգանունը:
«Ես կատակ եմ արել և այսպիսի աղմուկ է բարձրացել: Պետք է ուշադիր լինել, քանի որ ԶԼՄ-ները կարող են ավելի «կծու» մատուցել խոսքերդ:
Իմ երախաները հիանում են Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարի խաղում: Ինչու՞ ոչ, չէ որ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Ինչու՞ պետք է արգելեմ իմ երեխաներին արտասանել նրանց անունները», - Պայեի խոսքն է փոխանցել «ESPN»-ը: