Ռոջեր Ֆեդերերը՝ «Տարվա ամենաոճային տղամարդ» մրցույթի եզրափակիչում
СпортԱշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել GQ ամսագրի կողմից անցկացվող «Տարվա ամենաոճային տղամարդ» մրցույթի եզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթողը եզրափակիչի ճանապարհին գերզանցել է երաժիշտներ Զեյն մալիկին, Քանյե Ուեստին, դերասաններ Ռայան Գոստլինգին, Ստիվեն Յունին ու Ջարեդ Լետոյին: Եզրափակիչում 35-ամյա Ֆեդերերի մրցակիցը կլինի բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոունը:
Քվեարկությանը մասնակցում են GQ-ի ընթերցողները: