Աչքերի կնճիռների դեմ պայքարող կրեմ, որը կերիտասարդացնի 5 տարով
LifestyleՏարիքի հետ միասին մաշկի վրա առաջին կնճիռները սկսում են առաջանալ հենց աչքերի շուրջ։ Տարիքի հետ միասին մաշկն անցնում է 3 խոշոր փոփոխություններ՝
1. Մաշկի բջիջները սկսում են առավել դանդաղ բաժանվել՝ հանգեցնելով մաշկի վերին շերտի բարակման։
2. Մաշկի ամենախոր շերտը սկսում է թուլանալ, որն իր ազդեցությունն է ունենում բոլոր շերտերի վրա։
3. Մաշկի յուղային խցուկները սկսում են նեղանալ՝ նվազեցնելով մաշկի պաշտպանվածությունը։
Մաշկի վրա կնճիռների առաջացմանը նպաստում են նաև միջավայրի տոքսինները և հատկապես ծխելը։
Այս բաղադրատոմսը կօգնի կանխել և անգամ ազատվել աչքերի շուրջ առաջացած կնճիռներից, որի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• 2 սրվակ վիտամին E
• 2 կաթիլ ուրցի եթերայուղ
• 1 թեյի գդալ կոկոսի յուղ։
Բոլոր բաղադրիչենրը լավ խառնել և քսել աչքերի շուրջ՝ խուսափելով աչքի հետ շփումից։ Մերելուց հետո թողնել այն մոտ 1 ժամ մնա մաշկի վրա, այնուհետ մաքրել մաշկը մաքուր կտորով։ Կատարել այս գործողությունը քնելուց 2 ժամ առաջ՝ ամեն օր։
Շատ կարճ ժամանակում կզգաք արդյունքները։