Վարսերը ներկելու 5 տեխնիկա, որոնք նորաձեւ կլինեն 2017-ին (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ն արդեն ներկայացրել է 2017-ին վարսերի 5 ամենանորաձեւ երանգները, իսկ այժմ ներկայացնում ենք, թե վարսերը ներկելու որ տեխնիկաներն են նորաձեւ լինելու գալիք տարի։
Սկսենք նրանից, որ գալիք տարում կերպարանափոխության սիրահարները չեն հիասթափվի, քանի որ վարսերը ներկելու նորաձեւ տեխնիկաների պակաս չի լինի։
Օմբրե, սոմբրե.

Օմբրեն եւ սոմբրեն 2017-ին վարսերը ներկելու հիմնական տեխնիկաներից են։ Դրանք նման են ինչպես անուններով, այնպես էլ ներկը քսելու տեխնիկայով, այդ պատճառով էլ դրանք հաճախ են շփոթում։
Սոմբրեի դեպքում գույների անցումն ավելի սահուն է լինում, քանի որ կիրառվում են իրար մոտ մի քանի երանգներ։ Բացի այդ, գույների բաշխումն ընթանում է ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական։

Ներկելու այս տեխնիկան հոյակապ սազում է նրանց, ովքեր ցանկանում են փոքր ինչ բացացնել վարսերի գույնը, սակայն ժամանակ չունեն հաճախ ներկել մազարմատները։
Օմբրեն եւս իրենից ներկայացնում է ավելի մուգ արմատներից բաց ծայրերի անցում։ Դրա գլխավոր առանձնահատկությունը մուգից բաց երանգի կտրուկ անցումն է։

Որպես կանոն օմբրեն արվում է մուգ վարսերի վրա, քանի որ գունային անցումն ավելի նկատելի է հենց սեւ, մուգ շագանակագույն վարսերի վրա։ Բաց երանգի անցումը տեղի է ունենում վարսերի երկարության մեջտեղից։
Բալայաժ.
Այս նորաձեւ տեխնիկայի առանձնահատկությունը ներկը քսելու յուրահատուկ տեխնիկան է։ Վարպետը ներկը քսում է հորիզոնական թեթեւ շարժումներով միայն լոքոնների վերեւի շերտում։ Դրա հետ մեկտեղ խոզանակի ծայրը դիպչում է միայն մազափնջերին՝ ստեղծելով վարսերը բացացնելու բնական էֆեկտ։Այս տեխնիկայում գլխավորը բնական վարսերի էֆեկտն է։

Բեբիլայթս.
Վարսերը ներկելու այս տեխնիկային Wnews.am-ն արդեն անդրադարձել է։

Այն հիշեցնում է դպրոցական արձակուրդի մեկնած աղջկա վարսեր. այս թրենդը կանացիության եւ բնական գեղեցկության արտացոլումն է։
Թեթեւ փոխել կերպարը՝ չփոխելով վարսերի հիմնական գույնը։ Այս տեխնիկայի դեպքում բացացվում են առանձին մազափնջերը, որոնք մոտ են մազերի ծայրերին եւ ստեղծվում է արեւից խամրած վարսերի էֆեկտ։ Տեխնիկան հատկապես գեղեցիկ է դիտվում բաց շագանակագույն կամ շեկ վարսերի վրա։

Շատուշ.
«Արեւից խամրած» վարսերի էֆեկտ ստանալու եւս մեկ տեխնիկա։ Դրա հիմնական առանձնահատկությունը հանդիսանում է իրար մոտ երկու գույների կիրառումը, որոնք տալիս են բնական բաց երանգ։ Հաջորդ տարի ակտուալ են լինելու վարսերի միայն ծայրերի բացացումը, փնջերի ամբողջական միլիրովկան։
