Շախմատի տան տղամարդկանց առաջնության մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները
СпортՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տղամարդկանց առաջնության եզրափակիչ մրցաշարում կայացել է 5-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5 տուրից հետո 2 շախմատիստ` Դավիթ Տիրատուրյանն ու Արթուր Ղարագյոզյանը, վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կայանալիք 6-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: 7 շախմատիստ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներից հետ են մնում 1 միավորով:
Մրցաշարի արդյունքներով մեկ շախմատիստ իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարին: