Վիեննայից ժամանող օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»–ում եւ վերադարձել է Վիեննա
ОбществоNEWS.am-ը գրում է.
Վիեննայից «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռը այսօր՝ դեկտեմբերի 22–ին, չի կարողացել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների պատճառով եւ վերադարձել է Վիեննա։
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ չի կարողացել վայրէջք կատարել սահմանափակ տեսանելիության պատճառով։ Եղանակային վատ պայմանների պատճառով միայն այս դեպքն է արձանագրվել։