ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել եվրասիական ինտեգրացման զարգացման վերաբերյալ
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մի շարք կարեւոր որոշումներ Է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում առեւտրի, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության, Էներգետիկայի եւ ենթակառուցվածքի, մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման, արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական կարգավորման ոլորտների վերաբերյալ:
Նիստին մասնակցել Է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, հանձնաժողովի խորհուրդը նպատակահարմար Է համարել Սինգապուրի Հանրապետության հետ բանակցություններ սկսել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու շուրջ:
«Տարբեր երկրների հետ առեւտրի զարգացումը Եվրասիական տնտեսական միության գերակայությունն Է»,- այդ կապակցությամբ նշել Է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասքար Մանիլը:
Հանձնաժողովի խորհուրդը հաստատել Է ԵԱՏՄ-ի շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման տարեկան մոնիթորինգի եւ արդյունքների վերլուծության մասին դրույթը: Փաստաթուղթը միտված Է Միությունում արդյունաբերական համագործակցության զարգացումը բնութագրող որակական ու քանակական ցուցանիշների որոշմանը:
Խորհրդի անդամները փոփոխություններ են մտցրել քաղաքացիական մարդատար ինքնաթիռների ժամանակավորապես ներմուծվող առանձին տեսակների վերաբերյալ Միության հանձնաժողովի եւ ԵԱՏՀ-ի խորհրդի որոշումներում:
Հաստատվել Է Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների կողմից մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող բժշկական արտադրանքի կիրառման կասեցման կամ արգելման միջոցառումների կարգը:
ԵԱՏՀ-ի խորհուրդը մի շարք փոփոխություններ Է կատարել ԵԱՏՄ-ի մաքսային սահմանում եւ մաքսային տարածքում կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության ենթակա արտադրանքի ցանկում:
Ընդունված բոլոր որոշումները նպատակամղված են եվրասիական ինտեգրացման հետագա զարգացմանը: