Գիտեի, որ Մխիթարյանը կարող է հարմարվել Անգլիայում եւ դառնալ լավագույններից մեկը. Ռայոլա
СпортՀայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ վստահ է եղել հայ ֆուտբոլիստի հաջողությանն Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Նա իր բարձր կարգը ցուցադրել է Գերմանիայում, բայց այժմ ես տեսնում եմ ավելի ագրեսիվ ֆուտբոլիստի:Այժմ նա ունի այն ագրեսիվությունը, որը պահանջվում է Պրեմյեր լիգայում։
Նույնը նա ցուցադրել է Ուկրաինայում ու Գերմանիայում»,- talkSPORT-ին տված հարցազրույցում ասել է իտալացի գործակալը: