Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Պաղեստինի պետականությունը ճանաչելու օգտին
Международные новостиԲրիտանական խորհրդարանը քվեարկել է այն բանաձևի օգտին, որը ճանաչում է Պաղեստինի պետականությունը: Փաստաթուղթը, որը նախարարների կաբինետին ուղղված հանձնարարականի ձև ունի, պարտադրող բնույթ չի կրում: Դրան հավանություն տալը չի բերի Մեծ Բրիտանիայի քաղաքականության փոփոխման, որը վաղաժամ է համարում Պաղեստինի ճանաչումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Համայնքների պալատի կողմից բանաձևին հավանություն տալը դիտարկվում է որպես կարևոր խորհրդանշական քայլ: Բանաձևի օգտին քվեարկել են պալատի 650 պատգամավորներից 274-ը: Դեմ են արտահայտվել 12 խորհրդարանական:
2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դիտորդ պետության կարգավիճակ է շնորհել Պաղեստինին: Սակայն արևմտյան երկրների մեծամասնությունը Պաղեստինը չի ճանաչում որպես ինքնիշխան պետություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: