Մեսին կարող է հեռանալ, եթե «Բարսելոնայի» առաջարկը չբավարարի նրան
Спорт«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ կատալոնական ակումբի միջեւ պայմագիրը երկարաձգելու բանակցությունները շարունակվում են:
Մեսին իր ֆուտբոլիստ ընկերներից մեկին հայտնել է, որ կտեղափոխվի չինական ակումբ, եթե «Բարսելոնան» չբավարարի նրա ֆինանսական պահանջները: Իսպանիայում ենթադրում են, որ այդ ընկերը «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբերգասն է, որը Մեսիի հետ խաղացել է կատալոնական ակումբում, գրում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով իսպանական Estudio Estadio հաղորդմանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը» պատրաստ է տարեկան 100 միլիոն եվրո վճարել Արգենտինայի հավաքականի ավագին: «Բարսելոնայի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը: