«Շապեկոենսեին» հանձնել են Հարավամերիկյան Գավաթի հաղթողի տիտղոսը
СпортԲրազիլական «Շապեկոենսեն» ստացել է ֆուտբոլի Հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը, հաղորդում է El Tiempo-ն:
Եզրափակիչում բրազիլական ակումբը պետք է հանդիպել Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալին», որն էլ արժանացել է «Դարի արդար խաղ» մրցանակին եւ 1 միլիոն դոլար պարգեւի:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղի համար Կոլումբիա մեկնած բրազիլական թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները զոհվել էին ավիաաղետում: Դրանից հետո «Աթլետիկո Նասիոնալն» առաջարկել էր գավաթը շնորհել «Շապեկոենսեին»: