Հայաստանում դպրոցական սննդի ֆոնդ կստեղծեն
ОбществоՀայաստանում դպրոցական սննդի ֆոնդ կստեղծեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։
Դպրոցական սննդի ծրագիրն Հայաստանում իրականացվում է 2010 թվականից ՌԴ կառավարության միջոցներով։ 2010-2017թթ. ՌԴ կառավարությունը ՀՀ դպրոցականների համար 24.7 մլն դոլար է հատկացրել։ Հիմա տաք սննունդ է ստանում մանկապարտեզների եւ տարրական դասարանների 83 հազար երեխա։ ՀՀ կառավարությունն ուզում է այդ օգնությունը բաշխել ֆոնդի միջոցով, որպեսզի մեծացնի միջոցների թափանցիկության նկատմամբ վստահությունը։